Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ կապված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հետ:
Ըստ հաղորդագրության՝ Ռիքերը մտահոգություն է հայտնել սահմանին լարվածության կապակցությամբ և ընդգծել իրավիճակի կայունացման կարևորությունը:
Բայրամովն իր հերթին Ռիքերին ասել է, թե հայկական կողմը «սադրանքի է դիմել», իսկ ադրբեջանական կողմը «ի պատասխան՝ համապատասխան քայլեր է ձեռնարկել և պահել իր սահմանային դիրքերը»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ