Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հեռացվել է «Առաքելություն» կուսակցությունից: Այս մասին երեկ «Ֆեյսբուքում» հայտնել է «Առաքելություն» կուսակցության համահիմնադիր, խորհրդի անդամ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նրա խոսքով՝ արդեն 3 ամիս է, ինչ Սարգսյանն իրենց կուսակցությունից հեռացված է:
Մեր տեղեկություններով՝ Հրաչյա Սարգսյանին առաջարկվել է հրաժարվել պաշտոնից, միանալ այն կուսակցությանը, որը պետք է ստեղծվեր «Առաքելություն» կուսակցության փոխարեն, սակայն քաղաքապետի առաջին տեղակալը հրաժարվել է: Ըստ նույն տեղեկությունների՝ Սարգսյանը չի ցանկացել կիսատ թողնել քաղաքային իշխանությունում ստանձնած պատասխանատվությունն ու լքել պաշտոնը:
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: