Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի անդամ, 75 կգ քաշային բռնցքամարտիկ Արման Դարչինյանը վիճակահանությամբ 32-րդ ամառային օլիմպիական խաղերում մեկնարկեց 1/8 եզրափակչում, որտեղ մրցակիցը Սլովակիայի ներկայացուցիչ Անդրեյ Շեմեզն էր: Ամբողջ մենամարտի ընթացքում Արմանը ռինգում իր առավելությունն էր հաստատել, ինչի շնորհիվ բոլոր մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին նրան:
Վանաձորցի բռնցքամարտիկը օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում է, որտեղ օգոստոսի 1-ին կհանդիպի ֆիլիպինցի Էումիր Մարսիալի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ