ԱՄՆ-ը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել սահմանին իրավիճակի լարվածության թուլացման ուղղությամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ը դատապարտում է հայ-ադրբեջանական միջպետական սահմանի երկայնքով բռնության վերջին էսկալացիան: Մենք Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են անում կատարել կրակի դադարեցման իրենց պարտավորությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:
Ըստ Փրայսի՝ սահմանին շարունակվող լարվածությունն ընդգծում է, որ միայն «բոլոր մնացած հարցերին վերաբերող համապարփակ լուծումը կարող է կարգավորել երկու երկրների միջև հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի բնակիչներին միասին խաղաղ ապրել»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ