Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը հայտարարում է՝ մենք գալիս ենք, որ խրամատավորվենք, փոխանակ ասի՝ որ կարողանանք խորհրդարանում մեր ներդրումը կատարել». Հակոբ Ասլանյան. «Հրապարակ»

Հուլիս 29,2021 11:18

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, կրկին պատգամավոր դարձած Հակոբ Ասլանյանի հետ

– Պատերազմը ոչ մի կերպ չի ավարտվում, երեկվանից թեժ է Գեղարքունիքի հատվածում, ո՞րն է Ադրբեջանի ուզածը, Արցախը ստացան, հիմա՞ ինչ են ուզում։

– Դուք չգիտե՞ք։

– Մոտավորապես՝ Սյունիքի միջանցքի, Տավուշի անկլավների, Քյարքիի մասին է, բայց թե որն են այս պահին ուզում, ուզում եմ Ձեզնից լսել։

– Ռուս-թուրքական տանդեմը մեզ ուզում է ոչնչացնել, քանի որ մենք ներսում իրար ենք ուտում։

– Ձեր փաստարկն այն է, որ ներսում իրար միս են ուտում, դրա համար էլ մեզ ուզում են ոչնչացնել։ Բայց ընտրություններից հետո Փաշինյանն առաջինը արշավ սկսեց «Հայաստան» դաշինքի համայնքապետերի նկատմամբ, գուցե դրանի՞ց են ոգեւորվել մեր թշնամիները։

– Շատ կներեք, ստում են սրիկայաբար, չկա արշավ։ Բոլոր այդ հետապնդումներն օրենքի տառին համապատասխան են, դրանք մարդիկ են, ովքեր ընտրությունների ժամանակ օրենք են խախտել, փողեր են բաժանել։

– Բայց ձեր ընդդիմադիրները հանգիստ վերցրին մանդատները, գալիս են խորհրդարան, մինչդեռ կարող էին փողոց վերադառնալ, ինչքա՞ն կարելի է նախկիններին մեղադրել։

– Ընդդիմությունը հայտարարում է՝ մենք գալիս ենք իշխանություն վերցնենք, հայտարարում է՝ մենք գալիս ենք, որ խրամատավորվենք, փոխանակ ասի՝ մենք գնում ենք, որ կարողանանք խորհրդարանում մեր ներդրումը կատարենք, որ կարողանանք երկիրը ճիշտ ուղղությամբ տանենք։ Խորհրդարանն իշխանություն վերցնելու տեղ չէ, դա երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն է, այստեղ միայն օրենքներ պետք է ընդունվեն։

– Եթե Արցախը հանձնելուց հետո ձեզ դեռ հավատում են, կարող է մտածեք՝ Հայաստանի՞ց էլ տարածքներ տաք։ Հնարավո՞ր է տարածքի կորուստներ ունենանք մեր սուվերեն տարածքից, որ կանխենք պատերազմը։ Արդեն 3 զոհ ունենք։

– Ոչ։ Շատ կներեք, ՀՀ սահմանը պաշտպանելու համար 3 զոհ ունենք, երեկ ավտոբուս էր ընկել ձորը՝ 10 զոհ ունենք, էդ է՞լ է Նիկոլը մեղավոր։ Հայրենիքը պաշտպանելու համար տրված զոհը… չի կարելի։

– Դժբախտ պատահարը համեմատում եք ձեր կառավարման հետեւանքների՞ հետ, ինչո՞ւ պիտի մեր սուվերեն տարածքում զոհեր ունենանք։

– Որովհետեւ մենք ունենք թուրքի նման հարեւան ու թուրքի նման թիկունքից հարվածող սրիկաներ, դրանք իրարից չեն տարբերվում, մեկը դրսի թուրքն է, մյուսը՝ ներսի։ Կներեք, բայց ես այլեւս չեմ կարողանում ուրիշ ձեւ արտահայտվել։ Եթե ես այս իշխանությանն ընդդիմադիր լինեի, անգամ այդքանով հանդերձ՝ ես այս պահերին ոչինչ չէի անի, ոչինչ չէի գրի, զենքը կվերցնեի, կվազեի այնտեղ։

– 44-օրյա պատերազմին թույլ չեք տվել անգամ լեգենդար հրամանատարները մասնակցեն ռազմական գործողություններին, գնան, ի՞նչ անեն։

– Ով… եղել են այնտեղ ու թողել փախել են։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031