Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հերթական անգամ հասկացավ, որ առանց բայրաքթարների ունակ չէ մարտի դաշտում դիմակայել հայ զինվորին. «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 29,2021 09:41

Ակնհայտ է, որ սահմանային բախումներ հրահրելով՝ պաշտոնական Բաքուն ցանկանում է իր համար լրացուցիչ խաղաթղթեր ապահովել սահմանների դեմարկացիայի հարցով առաջիկա բանակցությունների ժամանակ: Վերջինս շարունակում է ուժի դիրքերից «խաղաղության համաձայնագիր» պարտադրելու անհեռանկար մարտավարությունը: Ադրբեջանի այս գործելաոճն Արցախի հանդեպ 44-օրյա ագրեսիային միջազգային հանրության համարժեք դատապարտող գործողությունների բացակայության օրինաչափ հետեւանքն է: Դրան հետեւեց այն, որ Ադրբեջանն իր «ավագ եղբոր»՝ Թուրքիայի հետ որոշեց, որ արդեն ՀՀ սուվերեն տարածքների վրա հարձակվելով՝ կարող են շարունակել իրենց ծավալապաշտական, զավթողական գործողությունները:

Հարձակում ձեռնարկելով հենց ՀՀ սահմանի Գեղարքունիքի հատվածում՝ Ադրբեջանը, ըստ էության, նաեւ ցինիկաբար պատասխանեց երկու օր առաջ այդ նույն հատված ժամանած ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի՝ խնդիրները բանակցությունների միջոցով կարգավորելու կոչին: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին անհապաղ վերադառնալու դեսպանի արտահայտությանը պաշտոնական Բաքուն Անկարայի դրդմամբ շատ օպերատիվ պատասխանեց ռազմական գործողությամբ: Միջադեպը եւս մեկ անգամ փաստում է, որ մեր երկու հարեւաններն օրեցօր ավելի են հեռանում քաղաքակիրթ աշխարհից եւ նրա արժեքներից: Այս դեպքում միջազգային կառույցների կողմից հայտնի համապատասխան գործիքակազմերով հակազդման ուշացումը կարող է հանգեցնել նոր անցանկալի հետեւանքների ողջ տարածաշրջանի եւ աշխարհի համար:

Ադրբեջանը հերթական անգամ հասկացավ, որ առանց բայրաքթարների ունակ չէ մարտի դաշտում դիմակայել հայ զինվորին, իսկ ՀՀ զինված ուժերն ի ցույց դրեցին իրենց մարտունակությունը, որն արցախյան երրորդ պատերազմից հետո էլ չէր թուլացել:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031