Հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածության կապակցությամբ ՄԱԿ-ը Բաքվին ու Երևանին զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հակը՝ երեկ տեղի ունեցած ճեպազրույցում մեկնաբանելով Գեղարքունիքի ուղղությամբ սահմանային բախումները:
«Մենք աճող անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի մասին հաղորդագրություններին, այդ թվում վերջին միջադեպին, որի մասին տեղեկությունը տարածվեց այսօր: Չնայած ՄԱԿ-ը չի կարող ստուգել այդ հաղորդագրությունները, մենք երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության, և առկա հարցերը լուծել երկխոսության միջոցով»,- ասել է Հակը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ