Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, թե Բաքվի և Անկարայի միջև բանակցություններում չեն խոսել համատեղ թյուրքական բանակի ստեղծման մասին, առայժմ միայն համատեղ զորավարժություններ են ընթանում: Այս մասին հայտնում է «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությունը:
«Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը չի խոսել Բաքվի ու Ադրբեջանի միջև համատեղ թյուրքական բանակ ստեղծելու մասին: Ավելի վաղ Oxu.Az-ը տարածել էր Շենթոփի խոսքի սխալ թարգմանություն»,- ասվում է «Սպուտնիկի» հաղորդագրության մեջ:
Գործակալությունը նշում է, որ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք կձևավորվի միացյալ թյուրքական բանակ, Շենթոփը նշել է, որ առայժմ պայմանավորվածությունների շրջանակում միայն համատեղ զորավարժություններ են անցկացվում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ