Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ և ֆրանսիացի հնագետներն ավարտում են Էրեբունի ամրոցի հնագիտական պեղումները

Հուլիս 28,2021 20:33

2008 թվականից ի վեր, Էրեբունի ամրոցում իրականացվում է հնագիտական պեղումների լուրջ ծրագիր։

Հայ և ֆրանսիացի հնագետների համագործակցությամբ իրականացվող հետազոտությունների այս ծրագիրը հիմնականում ներառում է ամրոցի սյունազարդ դահլիճը, Իուբշա աստծուն նվիրված տաճարի շրջակա տարածքը և ամրոցից դուրս գտնվող արտաքին բնակավայրը:

Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու առթիվ 2021թ․ առաքելության ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել են Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: Պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի ուղեկցությամբ Երևանի փոխքաղաքապետն ու Ֆրանսիայի դեսպանը շրջել են հնավայրի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին:

2019թ.՝ անօդաչու թռչող սարքերի հետազոտման առաջին ծրագրից հետո, 2021-ին կրկին սկսեցին օգտագործվել նոր տեխնոլոգիաներ՝ բերդի 3D ֆոտոգրամետրական հետազոտությունն իրականացնելու նպատակով: Հետազոտությունները հնարավորություն տվեցին հստակեցնել մշակութային մեծ համալիրի կառուցվածքը:

2021թ․ պեղումների ընթացքում շարունակվեց Իուբսայի տաճարի հրապարակի ուսումնասիրությունը, որը հնարավորություն տվեց պատկերացում կազմել մ.թ.ա. 8-րդ կամ 7-րդ դարի սկզբում դրա վիճակի և տեղադրման մասին: Հետազոտության առարկա էր նաև երեսուն սյունով մեծ դահլիճը, որպեսզի հստակեցվի դրա թվագրումը՝ ուրարտական ժամանակաշրջանի ավարտից մինչև Պարսկական Աքեմենյան կայսրությանը Հայաստանի հարելուն ընկած ժամանակահատվածում (մ.թ.ա. 7-րդ դարի վերջ. – մ.թ.ա. 6-րդ դարի կեսեր): Ուսումնասիրվում են նաև ամրոցի սահմաններից դուրս գտնվող բնակավայրերի հատվածները:

Այս հետազոտություններից զատ, հայկական և ֆրանսիական թիմերի համագործակցությունն սկսեց անդրադառնալ այս բացառիկ ժառանգությանը, որը հասնում է մինչև Երևանի սկզբնավորման ակունքները, ինչպես նաև գնահատման մեթոդներին, մասնավորապես թվային տեխնոլոգիաներով։

Հետազոտությունների այս ծրագրին աջակցում են Երևանի քաղաքապետարանը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

Երևանի քաղաքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031