«Ես լիովին տեղեկացված եմ եւ գիտակցում եմ, որ այս պահին, երբ մենք այս միջոցառումն ենք իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում զինված գործողություններ են»,-ասաց Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ Էրեբունի արգելոց-թանգարան այցելած ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը:
«Բնականաբար մենք մտքով զինվորների, զոհված զինծառայողների ընտանիքների հետ ենք: Մենք նաեւ գիտակցում ենք, որ այս ամենը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վատթարացում համատեքստում: Սրանք իրադարձություններ ենք, որոնք առաջացնում են Ֆրանսիայի անհանգստությունը, որովհետեւ սա նաեւ հրադադարի խախտում է, ինչի պատճառով ընդհանուր Հայաստանի սահմանների անվտանգային իրավիճակի վատթարացում է գրանցում:
Այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական գործընթացների վերսկսման, բայց այդ գործընթացը պետք է լինի արդար եւ չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո»,-ընդգծեց դեսպանը: Շեշտեց, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակում, որպեսզի նախեւառաջ իրավիճակի թուլացմանն իրենց ներդրումն ունենան:
«Եվ երբ ժամանակը կա, մեր ներդրում կունենանք նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական գործընթացների վերսկսման առումով: Այս պահին մեր հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմանային իրավիճակն է, բայց նաեւ չենք մոռանում նոյեմբերի 9-ի համաձայնագրի այլ կետերի մասին, որոնց իրականացման հետ կապված դեռ խնդիրներ կան: Խոսքը մասնավորապես վերաբերվում է Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների վերադարձին»,-ասաց Ժոնաթան Լաքոթը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ