Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիրավորներից մեկի վիճակը ծանր է․ 2 անգամ է վիրավորվել»․ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ

Հուլիս 28,2021 19:01

«Մեկ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկինը՝ բավարար, մյուսինը՝ միջին ծանրության»,-«Զինուժ մեդիայի» հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։ Նրա փոխանցմամբ՝ մեկ զինծառայողներից մեկը դեռեւս վիրահատվում է․ «Մտահոգում է ժամկետային զինծառայող Վաչագան Արտուշի Մարտիրոսյանի վիճակը, որը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, որովհետեւ երկու անգամ է վիրավորում ստացել, մեկը՝ ազդրի շրջանում, մյուսը՝ ականանետի պայթյունի հետեւանքով»։

Հիշեցնենք, որ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանն այս գիշեր մարտական գործողություններ է սկսել Սոթքից Վերին Շորժա ուղղությամբ։ Ավելի ուշ ադրբեջանական ստորաբաժանումները հետ են շպրտվել ելման դիրքեր։ ՌԴ խաղաղապահ զորքերի միջնորդությամբ հրադադարի  պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031