Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնաճը թալանում է մարդկանց եւ նաեւ նրանց, որոնք իրենց ձայնը տվել են «այս ապիկար իշխանություններին». Թադեւոս Ավետիսյան

Հուլիս 28,2021 18:40

«Այսօր էլ մեր երկրի նկատմամբ սպառնալիքները չեն նվազել, այսօր էլ շարունակում ենք ունենալ զոհեր, ներդրումներ չեն լինում, կապիտալը մեր երկրից փախչում է, այսօր մեր երկրում նաեւ պարենային անվտանգության խնդիրներ են առաջացել»,-«Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսում այսօր ասաց տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Ըստ նրա՝ Արցախը սնում էր նաեւ Հայաստանը՝ էլեկտրաէներգիայով, հացամթերքով, գյուղատնտեսական մթերքներով. «Արցախը մեր տնտեսության լոկոմոտիվներից էր: Հիմա թող գնան, միջազգային շուկաներից արդեն կրկնապատկված գնով ցորեն գնեն, որ ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի պահանջարկը բավարարեն: Դրա համար է, որ հաց-հացամթերքի գները տոկոսներով աճում է, ունենք առաջանցիկ գնաճ եւ երկու անգամ մարդկանց եկամուտների աճը գերազանցում է»:

Թադեւոս Ավետիսյանի խոսքով, գնաճը թալանում է մարդկանց եւ նաեւ նրանց, որոնք իրենց ձայնը տվել են «այս ապիկար իշխանություններին»: «Գնաճի պատասխանատուները այս իշխանություններն են, որովհետեւ գնաճը ոչ թե հրահրվում է հների կողմից կամ Մոզամբիկի կառավարություններն են գնաճ խրախուսում Հայաստանի հանրապետությունում, այլ՝ գնաճի դեմ պայքարը Սահմանադրությամբ եւ մնացած օրենքներով պատասխանատվությունը դրված է այսօրվա իշխանության վրա, որը հետեւողականորեն ձախողում է: Եվ դրանից հետո ինչ-որ թվեր են կառուցում ինչ-որ միֆեր եւ ասում՝ տեսեք՝ ինչքան լավ ենք մենք ապրում: Բա որ ամեն ինչ այսքան լավ է, ինչո՞ւ է տնտեսության իրական հատվածը նվազում, առևտուրը նվազում: Եթե դուք թոշակ, նպաստ չեք բարձրացրել, եթե նվազագույն աշխատավարձը չեք բարձրացրել, սննդամթերքի գները երկնիշ աճել են, ո՞նց եք անում լավ ենք ապրում: Երբ մարդիկ լավ-վատ ապրում էին: Բայց ձեր վարած քաղաքականության արդյունքում աղքատներին դարձրիք ծայրահեղ աղքատ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031