Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի ընթացքում քննարկվել է, ի թիվս այլ հարցերի, հայ-ադրբեջանական սահմանային վիճակը: Այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ խորհրդակցությանը ներկա են եղել Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ