Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Ակներև է, որ Հայաստանը գտնվում է բարդ իրավիճակում, թշնամին չի դադարում ոտնձգությունները մեր սահմանների նկատմամբ՝ փորձելով օգտվել մեր մինչև պատերազմը ուժեղ չլինելուց և պատերազմի ընթացքում արնաքամ լինելուց։
Ելքը միակն է՝ ուժեղանալ ու նվիրվել ուժեղ հայրենիքի կառուցմանը։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է կրթվի, հզորանա, և հզորացնի իր հայրենիքը։ Անձնական շահը պետք է ստորադասվի հզոր Հայաստանի շահին, մեր միտքը և գործողություններն ամեն օր պետք է ուղղված լինեն մեր մեջքը շտկելուն, ռեսուրսները կոնսոլիդացնելուն ու ամրապնդելու մեր տնտեսությունը, սահմանները, բանակը, ինստիտուտները։
Պետք է կրթվել անդադար, աշխատել անդադար, շատ երեխաներ ունենալ։ Բիզնեսմենը պետք է վճարի բոլոր հարկերը, որպեսզի բանակը կարողանա պաշտպանել այդ բիզնեսը, կառավարությունը, պաշտոնյաները պետք է օրնիբուն աշխատեն բազմապատկել մարդկանց հնարավորությունները՝ ստեղծագործելու ու հայրենիքի ուժեղացմանը ծառայելու գործում, մարդիկ էլ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի իրենց տիրույթում անեն առավելագույնը՝ Հայաստանը հզորացնելու համար։
Կարդացեք նաև
Մենք պետք է նաև ընկերների հետ ամրապնդենք մեր կապերը, որպեսզի կարողանանք դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր հայրենիքի առջև։ Այս հարցում մենք ունենք և կարող ենք ունենալ բազմաթիվ ընկերներ աշխարհի տարբեր կողմերում՝ հարավում, հյուսիսում, արևմուտքում ու արևելքում։
Ես չեմ պատկերացնում իմ երջանկությունն առանց ուժեղ և անկախ Հայաստանի և կարծում եմ, որ հայ ժողովրդի մեծամասնությունը նույն զգացմունքներն ունի։
Ի՛ գործ!
Չմոռանաք, որ այդ ամենի հիմքը արդյունաբերության զարգացումն է ՀՀ-ում: Դրա մասին չեք խոսում, մոռացել եք դրա մասին…