Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ձեռնպահ մնալ որևէ արկածախնդիր հայտարարություն հնչեցնելուց և գործողություն ձեռնարկելուց. «Հանուն Հանրապետության»

Հուլիս 28,2021 17:38

ԱԺ նախկին անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Պատերազմը չի ավարտվել, մեր հայրենիքը շարունակում է գտնվել պարտադրված պատերազմի մեջ։ Այս իրավիճակում, առավել քան երբևէ, պահանջվում է աննախադեպ միասնություն ու համախմբվածություն՝ առաջին հերթին ու առավելապես պետության, պետական ինստիտուտների շուրջ։

Որևէ պարագայում չպետք է թույլ տալ մեր պետության համար այս ճակատագրական հանգրվանում, իր ուժերը վերագտնող պետական ինստիտուտների դիրքերի ավելի թուլացում։ Վաղ առավոտից քաղաքական և քվազիքաղաքական որոշ շրջանակներից հնչում են տեսակետներ, որոնք լրջագույն մտահոգության առիթ են տալիս՝ որտեղի՞ց այդքան ատելություն սեփական երկրի, հայրենիքի, ժողովրդի հանդեպ։

Մեր համոզմամբ, այսպիսի բախտորոշ իրավիճակում պետության դեմ ուղղված ցանկացած քայլ, հայտարարություն, հանրայնացվածտեսակետհավասարազորէդավաճանության։

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքից, ձեռնպահ մնալ այս փուլում որևէ արկածախնդիր հայտարարություն հնչեցնելուց և գործողություն ձեռնարկելուց, եթե անգամ դրան դիմելու դրդապատճառները պայմանավորված են օրհասական իրավիճակում երկրին իրենց պատկերացումներով օգտակար լինելու մղումով։

Արցախի ու Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին, այդ թվում նրանց, ում հետ շարունակում ենք գտնվել ամենասուր ընդդիմախոսության մեջ, կոչ ենք անում և հորդորում ենք՝ այս պահին մոռանալ բոլոր քաղաքական տարաձայնությունները, համակրանքներն ու հակակրանքները և անել առավելագույնը՝ պետությանն օգնելու, աջակցելուհամար։

Քաղաքականությունը խաղաղ ժամանակների գործունեություն է, որով զբաղվելու ժամանակ և անհրաժեշտություն բոլորս վստահաբար ունենալու ենք։

Մինչ այդ պետք է համախմվենք բանակի ու զինվորի, հրամանատարության ու երկրի ղեկավարության շուրջ՝ պատերազմում հաղթելու ու քաղաքականությամբ զբաղվելու մեր իրավունքը վերադարձնելու համար։

«Հանուն Հանրապետության» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031