Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետը պաշտոններից ազատված համայնքապետերի մասին. «Ես այստեղ որեւիցե կապ չունեմ, հարգում եմ իրենց որոշումը»

Հուլիս 28,2021 17:21

Օրերս Aravot.am-ում հրապարակեցինք տեղեկություն, որ Լոռու մարզի մի քանի համայնքների ղեկավարներ հրաժարականներ են ներկայացրել:

Ըստ շրջանառվող լուրերի՝ համայնքապետերը պաշտոններից ազատվել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հրահանգով, պատճառն էլ եղել է ԱԺ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը չսատարելը: Համայնքապետերը թեեւ հերքեցին այդ լուրերը, նշելով այլ պատճառաբանություն:

Aravot.am-ը փորձեց մարզի ղեկավարից ճշտել, թե որո՞նք են համայնքի ղեկավարների պաշտոններից ազատման պատճառները եւ արդյոք դրանք կապվա՞ծ են ԱԺ ընտրությունների արդյունքների հետ. «Ոչ, ես համենայն դեպս նման տեղեկություն չունեմ: Նշված համայնքապետերն իրենց դիմումի համաձայն են հրաժարականներ ներկայացրել եւ պատճառներն էլ նշել են: Ես այստեղ որեւիցե կապ չունեմ, հարգում եմ իրենց որոշումն ու ի գիտություն եմ ընդունում: Որ համայնքներում, որ այս պահի դրությամբ հրաժարական են տվել, օրենքով սահմանված կարգով մենք ժամանակավոր պաշտոնակատարներ ենք նշանակել: Առաջիկայում կլինեն ընտրություններ եւ ժողովուրդը կորոշի, թե տվյալ համայնքում առաջիկա 5 տարիներում ով կղեկավարի համայնքը»,- ասաց Արամ Խաչատրյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031