Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Թուրքիայի մեջլիսի նախագահ. «Հույս ունենք, որ Փաշինյանը կարագացնի իր ստորագրած փաստաթղթերի կիրառումը»

Հուլիս 28,2021 17:14

Ermenihaber. Հուլիսի 27-ին Բաքվում Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները ստորագրել են «Բաքվի հռչակագիրը»: Ստորագրման արարողությունից առաջ ելույթ է ունեցել Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը և նշել, որ 3 երկրներն իրենց տարածաշրջաններում մշտական բնույթ ստացած խնդիրների լուծման համար պատասխանատվություն են կրում:

Շենթոփն ընդգծել է, որ քաղաքական հարցերին զուգահեռ 3 երկրների համագործակցության անկյունաքարերն են նաև պաշտպանության, տրանսպորտի, տարածաշրջանային կապակցվածության, առևտրի, էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության, ՏՏ ոլորտներում համատեղ գործունեությունը:

Նա «արժեքավոր գործընթաց է» որակել համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու մասին Ադրբեջանի՝ որպես հաղթած պետության արած կոչերը Հայաստանին:

«Հավատում ենք, որ ամենաճիշտ քայլը, որ կարող է անել Հայաստանը, վերոնշյալ կոչին լավ մտադրությունով և կառուցողական մոտեցմամբ պատասխանելն է: Հույս ունենք, որ չնայած պատերազմում պարտությանը, հունիսի 20-ին վերընտրված Փաշինյանը կարագացնի իր ստորագրած փաստաթղթերի կիրառումը: Եթե այս քայլն անկեղծորեն արվի, ապա ցանկանում եմ կրկին հայտնել, որ Թուրքիան նմանատիպ մոտեցմամբ կպատասխանի»,- ասել է Մուսթաֆա Շենթոփը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031