Հունիսի 30-ին Շորժայում մեկնարկող «Զարկերակը լեռներում-2021» բայքերական միջազգային փառատոնի առիթով հնչած հարցին, թե երբ այս պահին այդ տարածաշրջանում Ադրբեջանը սահմանային դիվերսիոն սադրիչ գործողություններ է իրականացնում, որքանո՞վ է նպատակահարմար միջազգային կարգավիճակ ունեցող փառատոնն անցկացնել եւ արդյո՞ք մասնակիցների անվտանգությանը ստեղծված իրավիճակը չի սպառնա, միջոցառման կազմակերպիչ «Biker zone»-ի նախագահ Արտակ Ռշտունին պատասխանեց. «Միջոցառման անցկացման վայրի ընտրությունը կատարվել է դեռ անցած տարվա դեկտեմբերին, երբ Շորժայի հատվածում այսպիսի լարվածություն չկար եւ իրավիճակը հարաբերական հանդարտ էր: Բացի դա, այսօր սահմանային միջադեպերը տեղի են ունենում Վերին Շորժայում, որը բավականին հեռու է եւ մեր փառատոնի մասնակիցների կյանքի համար վտանգ ներկայացնել, կարծում եմ, չի կարող»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ