Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Հայաստանի բախտը բերել է, որ մենք ունենք նման անթաքույց թշնամիներ եւ իրենց օրակարգը հստակ թելադրում են». Հայկ Մարտիրոսյան

Հուլիս 28,2021 15:40

Հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է: 3 զոհ եւ 4 վիրավոր ունենք: Մոսկվայում տեղի ունենալիք բանակցություններից առաջ ադրբեջանական զինված ուժերը հարձակում են գործել Սոթքից մինչեւ Վերին Շորժա հատվածում:

Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրած քննարկմանը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանն ասաց. «Հայաստանի բախտը բերել է, որ մենք ունենք նման անթաքույց թշնամիներ եւ իրենց օրակարգը հստակ թելադրում են: Այլ է խնդիրը, որ մեր ներքին օրակարգը չի համընկնում նրանց թելադրած օրակարգերի հետ: Ինչքան էլ ծանրաբեռնվածությունը թեքենք միջնորդների, այլ երկրների օժանդակության եւ բալանսն ապահովելու վրա, միեւնույն է, եթե երկիրը ներքին դիմադրողականություն չունի, չեմ կարծում, որ պետք է շեշտադրում կատարենք արտաքին ուժերի վրա: Արտաքին ուժերը պետք է տեսնեն , որ ներսում դիմադրողականություն կա: Թշնամիները հստակ մատնանշում են, որ ձեւավորվելու է թյուրքական բանակ: Հիմա այդ բանակին ինչպես պետք է դիմագրավեն, թող մեր իշխանությունները պատասխանեն իրենց օրակարգով: Չգիտեմ, ինչո՞ւ են մարդիկ սին հույսերով կասկածում այդ ընդհանուր տրամադրվածությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031