Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հայ ռազմագերիներ Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով, հաղորդում է Turan-ը:
Այսօր տեղի ունեցած դատական նիստում մեղադրյալները վկայություն են տվել, այնուհետև դատախազը պահանջել է նրանց դատապարտել 16 տարվա ազատազրկման:
Խոհրդակցությունից հետո դատարանը Դավթյանին և Սուջյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման:
Սուջյանը և Դավթյանը գերեվարվել էին 2020թ. նոյեմբերի 11-ին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ