Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի աշխատանքը դադարեցվել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Գեղարքունիքի ուղղությամբ կրակոցների հետևանքով:
Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ երբ կրակոցները սկսվել են, դադարեցվել է հանքի աշխատանքն ու գիշերային հերթափոխի 150 աշխատակիցները տարհանվել են․ «Աշխատակիցներից ոչ ոք չի տուժել ու նրանք այժմ անվտանգ տեղում են։ Հանքում մնացել են միայն անվտանգության աշխատակիցները»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: