Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ պարտությունն Ադրբեջանը ծանր է մարսում, եւ դրանից մտահոգություն է գալիս»․ Արծրուն Հովհաննիսյան

Հուլիս 28,2021 13:22

Արդեն մոտ մեկ ժամ է, ինչ ՌԴ խաղաղապահ ուժերի միջնորդական առաքելության շնորհիվ հաստատվել է հրադադար․ կողմերը չեն կրակում, բայց Ադրբեջանի տեղեկատվական պաշտոնական լրահոսը բավականին մտահոգիչ քաղաքականություն է որդեգրել, դեռ, ինչպես պարզվում է, երեկվանից։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեց ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ինտենսիվ խոսում են հայկական կողմի իբրեւ թե «ագրեսիայի» եւ «սադրանքների» մասին։ Դա իրենց հստակ ձեռագիրն է, որը երբեք չի ավարտվել հանգստությամբ։ Ադրբեջանը շարունակում է տեղեկատվական առումով սադրել իրավիճակը՝ խոսելով հայկական կողմի իբր «կուտակումների» մասին»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ 2020թ․-ի նոյեմբերից հետո սահմանին տեղի ունեցող լարումներից, կռիվներից, ծեծկռտուքներից հետո սա ամենամեծ լոկալ բախումն է․ «Այստեղ Ադրբեջանը փաստացի պարտություն կրելով՝ ծանր է մարսում դա։ Դրանից է ավելի շատ գալիս իմ մտահոգությունը, որ կարող են նենգություն ցուցաբերել թե այս ուղղությամբ, թե այլ ուղղություններով»։

Արծրուն Հովհաննիսյանը, դիմելով օգտատերերին, շեշտեց, որ ինքը չի ներկայացնում ՀՀ ՊՆ պաշտոնական տեսակետը կամ լրահոսը․ «Ես պահեստազորում եմ, ոչ թե ծառայության մեջ։ Ազատ քաղաքացի եմ»։

Հիշեցնենք, որ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանն այս գիշեր մարտական գործողություններ է սկսել Սոթքից Վերին Շորժա ուղղությամբ։ Ավելի ուշ ադրբեջանական ստորաբաժանումները հետ են շպրտվել ելման դիրքեր։ ՌԴ խաղաղապահ զորքերի միջնորդությամբ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031