Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից չեն հաստատել, որ այսօր Բաքվում բանակցություններ են նախատեսվում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների մասնակցությամբ:
«Նախարարը գտնվում է Բաքվում: Ծրագրված հանդիպման մասին մամուլի ծառայությունում տեղեկություն չկա»,- Turan գործակալությանն ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության աշխատակիցը:
Հիշեցնենք, այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանը ցանկանում է սրել իրավիճակը «ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ