Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը կարևորել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նշանակությունը՝ նշելով, թե «յուրաքանչյուրը պետք է իր խոսքի տերը լինի»:
«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի հիմնական մասը կկապվի Նախիջևանի և Թուրքիայի հետ: Բացի այդ, կստեղծվի տրանսպորտային միջանցք Թուրքիայի և ասիական երկրների միջև: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել, և կողմերից յուրաքանչյուրը պետք է պահի իր խոսքը: Միջանցքը պետք է բացվի»,- ասել է Շենթոփը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ