Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են համատեղ թյուրքական բանակ ստեղծելու վերաբերյալ, ընթանում են բանակցություններ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Թուրքիայի խորհրդարանի նախագահի հայտարարությունը:
Նշվում է, որ հունիսին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերն արդեն անցկացրել են համատեղ մարտավարական զորավարժություններ Նախիջևանում: Թուրք-ադրբեջանական համագործակցության խորացումը ռազմարդյունաբերության ոլորտում նախատեսված էր Շուշիի հռչակագրով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ