«Ժամանել եմ այն հատված, որտեղի մասին այսօր եղավ պաշտոնական հաղորդագրություն։ Թշնամին մեծ ուժերով հարձակում է գործել մեր մարտական դիրքերից, հենակետերից մեկի վրա, կարողացել է վերցնել դիրքը, բայց մեծ դժվարությամբ»,-քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ, 2020թ․-ի պատերազմի ընթացքում «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում» ՀՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մեր տղաները հերոսական պայքար են մղել, եւ, ինչպես հետո պարզվել է, մինչեւ վերջին փամփուշտը կռվել են։ Երեք զոհ ունենք՝ երեք հերոս։ Վիրավորները մարտերով կարողացել են մի կերպ անցնել հարակից դիրքեր։ Կարճ ժամանակում հրամանատարությունը, գործելով օպերատիվ, գործելով շատ համարձակ ու հստակ, շատ արագ կատարել են հակահարձակում, դիրքը վերականգնել։ Եվ ինչպես պարզվել է, դիրքում հերոսացած մեր տղաների զենքերի մեջ չի եղել ոչ մի փամփուշտ։ Կռվել են մինչեւ վերջին փամփուշտը»,-հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանն այս գիշեր մարտական գործողություններ է սկսել Սոթքից Վերին Շորժա ուղղությամբ։ Ավելի ուշ ադրբեջանական ստորաբաժանումները հետ են շպրտվել ելման դիրքեր։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Այն, ինչը դու ասում ես, դու չես տեսել, այլ լսել ես ուրիշից և հիմա փորձում ես մեր հերոս նահատակներին գովելով քո զրոյականան վարկանիշը շտկես։ Չի ստացվի, քանի որ դու քո հանցավոր ստերով բթացրեցիր հայ ժողովրդի զգոնությունը և թշնամու ջրաղացին ջուր լցրեցիր։ Հիմա կրկին փորձում ես մարդկանց հոգիները պղտորես, հանուն ինչի?։ Կրկին ասպարեզ ես մտել, երբ քո կարիքը բացարձակապես չի զգացվում։ Լռիր, եթե գիտես, թե ամոթն ինչ բան է։