Ադրբեջանի պաշպանության նախարարությունը հաղորդագրության է տարածել, ըստ որի՝ համաձայնություն է ձեռք բերվել ժամը 10:00-ի դրությամբ դադարեցնել պետական սահմանին հրաձգությունը: Ըստ ադրբեջանական կողմի՝ «հայկական կողմը շարունակում է սրել իրավիճակը» և կրակից ենթարկել ադրբեջանական դիրքերը տանկերի և 120մմ-անոց ականանետերի միջոցով:
Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել է կրակի դադարեցման պայմանավորվածության մասին տեղեկությունը:
Քիչ առաջ ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ տվյալ ուղղությամբ ադրբեջանական ուժերը հայկական դիրք են գրավել, սակայն հակահարձակմամբ հայկական ուժերը հետ են վերցրել այդ դիրքը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ