Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել, թե Քարվաճառի շրջանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ունի երկու վիրավոր:
Նշվում է, թե իբր հայկական կողմը գիշերը ժամը 00:50-ից «ինտենսիվ կրակի է ենթարկել ադրբեջանական դիրքերը հրազենից և նռնականետերից»: Հաղորդագրությունը տարածվել է լուսադեմին՝ ժամը 5:30-ի սահմաններում:
Արդեն առավոտյան՝ 10:10-ի սահմաններում մեկ այլ հաղորդագրություն է տարածվել, ըստ որի համաձայն ադրբեջանական բանակի «պատասխան գործողությունները շարունակվում են»: Ըստ հաղորդագրության՝ այս պահին նշված ուղղությամբ «օպերատիվ իրավիճակը գտնվում է ադրբեջանական ստորաբաժանումների վերահսկողության տակ»:
«Ադրբեջանի ՊՆ-ն կոչ է անում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը զերծ մնալ արկածախնդրությունից, սադրանքներից և երկու երկրների պետական սահմանին իրավիճակի դիտավորյալ սրումից և սկսել պետական սահմանի սահմանազատման բանակցություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ