Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին լրագրողների աշխատանքը խորհրդարանում սահմանափակված չի եղել. «Ժողովուրդ»

Հուլիս 28,2021 09:49

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե մասնավորապես, նպատակ է առկա խորհրդարանի առաջին հարկում տարածք հատկացնել, որտեղ լրագրողները կնստեն եւ մոնիտորով կհետեւեն ԱԺ աշխատանքներին։ Այսինքն՝ նպատակ կա այնպես անել, որ լրագրողները խորհրդարանում հնարավորություն չունենան մոտենալ պատգամավորներին, նրանց հարցեր տալ կամ ֆիքսել այնպիսի դրվագներ միջանցքում, դահլիճում, օրինակ՝ ծեծկռտուքներ, որոնք հաճելի չեն լինելու հենց իշխանությունների համար։

Լրագրողական օթյակը փակելու նպատակ կա: Եվ սա անում է ամենաթափանցիկ, ամենաժողովրդավարական, ամենահանդուրժող եւ ամենասիրող իշխանությունը, որ բացում էր ԱԺ ու նախագահականի դարպասները, իսկ հիմա «7 կողպեքով են փակում»:

Նկատենք` անգամ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին լրագրողների աշխատանքը խորհրդարանում սահմանափակված չի եղել, իսկ, օրինակ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերի ժամանակ լրագրողները հենց ԱԺ դահլիճում էին նստում եւ աշխատում։ Դրանից հետո երկար տարիներ լրագրողները անարգել աշխատել են, իսկ հիմա խոսքի ազատության մասին ամենաբարձր խոսող իշխանությունները սահմանափակում են լրագրողների աշխատանքը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031