Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ընտրություններին մասնակցած Հայաստանի քաղաքացիներն ընտրեցին պարտությունը՝ դրա կործանարար հետեւանքներով հանդերձ. «Հայացք Երեւանից»

Հուլիս 28,2021 09:30

Ամենավառ երեւակայության դեպքում անգամ դժվար է պատկերացնել, որ արտաքին քաղաքականությունը տապալած քաղաքական ուժը, որի ապիկարությունը երկրին դաժանագույն պարտություն բերեց, կարող էր ձայների մեծամասնություն ստանալ ընտրություններում եւ վերընտրվել: Սակայն այսօր դա փաստ է, եւ ֆենոմենալ այս երեւույթը հասկանալ է պետք: Ինչո՞ւ ընտրություններին մասնակցած Հայաստանի քաղաքացիներն ընտրեցին պարտությունը՝ դրա կործանարար հետեւանքներով հանդերձ: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ հայ հանրությունը որոշել է հանձնվել թշնամուն, չպայքարել, թեկուզ շարունակական կապիտուլյացիայի շնորհիվ հանգիստ ապրելու հնարավորություն ձեռք բերել, ինչը, ինչպես տեսնում ենք, չի ստացվում:

Տարօրինակ չէ՞: Ի՞նչ է կատարվում ՀՀ քաղաքացիների գլխներում, ի՞նչ մտքեր ու բնազդներ են այնտեղ մոլեգնում:

…Այսօր սահմաններում դարձյալ անհանգիստ է, ունենք զոհեր ու վիրավորներ, ունենք տարածքային կորուստներ, որոնց վերջը չի նշմարվում, սակայն մենք արդեն փոխվել ենք, մարդկանց ուղեղներն ինչ-որ շղարշ է պատել՝ չկան նախկին էնտուզիազմը, նախկին համարձակությունը, նախկին մտահոգությունը։ Հայաստանը, կարծես, մեզ համար ժամանակավոր ապաստան է դարձել, իսկ գործող կառավարությունը ժամանակ է շահում, որպեսզի մենք այս ժամանակավոր վիճակից ելք գտնենք։ Գուցե դրա համար է Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն այս կառավարությանն ընտրել։

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի «Հայացք Երեւանից» պարբերականում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031