Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սաբիհա Գաֆարովան հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքը նոր միջանցք կդառնա եղբայրական Պակիստանից Թուրքիա և Ադրբեջան: Այդ մասին նա ասել է այսօր երեք երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպմանը:
Նա նաև նշել է, որ Թուրքիան ու Պակիստանը աջակցել են Ադրբեջանին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ:
«Թուրքիան ու Պակիստանը նաև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել օկուպացված Հայաստանի հետ: Մենք շնորհակալ ենք եղբայրական Թուրքիային ու Պակիստանին դրա համար: Մենք աջակցում ենք այդ եղբայրական երկրներին միջազգային հարթակներում»,- ասել է Գաֆարովան:
Նրա խոսքով՝ միջազգային հարաբերություններում մինչ այժմ պահպանվող երկակի ստանդարտները մղում են իրենց առավել սերտ համագործակցել եղբայրական պետությունների հետ: «Ես հավատում եմ, որ եռակողմ ձևաչափը, որի հիմքերը մենք այսօր դնում ենք, կնպաստեն մեր եղբայրական կապերի ամրապնդմանը»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ