Ինչպես հայտնի է, ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավարը կլինի «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Այսօր հայտնի է դարձել, որ խմբակցության քարտուղարի պարտականությունները կստանձնի ՀՀԿ երիտասարդական թիմի ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: