Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակների հանդիպումն ավարտվել է Բաքվի հռչակագրի ստորագրումով:
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ Բաքվի հռչակագիրը իր ներդրումը կունենա երեք երկրների միջև ռազմավարական կապերի ամրապնդման գործում:
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը նշել է, որ հռչակագիրը կարևոր նշանակություն կունենա տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում: Այն նաև կարևոր դեր կունենա եռակողմ հարաբերությունների ինստիտուցիոնալացման տեսանկյունից:
Պակիստանի խորհրդարանի խոսնակ Ասադ Քայսերն էլ նշել է, որ եռակողմ հարթակի շրջանակում պարբերաբար կանցկացվեն հանդիպումներ համագործակցության առանցքային հարցեր քննարկելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ