Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրճատվողներ կլինեն»․ ի՞նչ նպատակով կօգտագործի Շիրակի մարզպետը «պողպատե մանդատը»

Հուլիս 27,2021 16:18

Հովհաննես Հարությունյանը, որը հրաժարվեց Ազգային ժողովի պատգամավորական մանդատից՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց․ «Այս պահին շարունակում եմ իմ գործունեությունը Շիրակի մարզպետի պաշտոնում, հետագայում քաղաքական թիմը որոշում կկայացնի շարունակե՞մ այստեղ, թե՞ այլ աշխատանքի անցնեմ, թե՞ ընդհանրապես չաշխատեմ, արդեն դա քաղաքական որոշում կլինի»։

Մեր հարցին՝ դուք էլ ձեր նախասիրությունն ունենք,  կուզենա՞ք որպես մարզպետ շարունակել պաշտոնավարումը, Հովհաննես Հարությունյանն ասաց․ «Նախասիրություն ասել ճիշտ չի լինի, ես ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, որտեղ որ հարկ համարվի, իմ ծառայությունը պետք լինի, ես այնտեղ էլ կլինեմ»։

Շիրակի մարզպետն ասաց, որ «պողպատե մանդատը» կօգտագործի Շիրակի մարզպետարանի աշխատանքի որակը բարձրացնելու համար:

«Ավելի շատ ուշադրությունը մարզպետարանի աշխատանքին լինելու է բովանդակային առումով։ Ի նկատի ունեմ, որ բոլոր մասնագիտական ստորաբաժանումները ևս մեկ անգամ պիտի վերանայեն իրենց աշխատաոճը, որովհետև այս մի քանի ամիսների ընթացքում, երբ որ ես աշխատում էի, տեսնում էի՝ կային հարցեր, որոնք իրականում կարելի է լրացնել և ավելի բարձրացնել մարզպետարանի աշխատանքի որակը։ Հիմնականում աշխատանքային որակի բարձրացումն է լինելու ձեր ասած պողպատե մանդատի օգտագործումը, որովհետև օր առաջ պիտի շենացնել երկիրը, պիտի հզորացնել երկիրը և ավելորդ ժամանակի կորուստ իմ կողմից ընդունելի չի լինելու»։

Նա ասաց, որ կլինեն կադրային փոփոխություններ, այն աշխատակիցները, որոնց աշխատանքային գործունեությունը նպատակաուղղված չի լինի երկրի հզորացմանը, նրանց հետ ճանապարհ չի գնա։

Հովհաննես Հարությունյանը հայտարարեց, որ քաղաքական հայացքները չեն կարող լինել կադրերի ընտրության պատճառ։

Նա նաև նշեց, որ Շիրակի մարզում հրաժարական ներկայացրած ընդդիմադիր համայնքապետեր չկան։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031