Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականի անդամ Կարեն Խաչանովը Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարում երկրորդ հաղթանակն է տոնել:
Հայ թենիսիստը 1 ժամ 25 րոպեում 7:5, 6:1 հաշվով պարտության է մատնել Ավստրալիայի ներկայացուցիչ Ջեյմս Դակվորտին եւ անցել երրորդ շրջան:
Այստեղ Խաչանովի մրցակիցը լինելու է արգենտինացի Դիեգո Շվարցմանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ