Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային օլիմպիական խաղերում այսօր Հայաստանից ասպարեզ մտել են ծանրորդ, 59 կգ քաշային Իզաբելա Յայլյանը եւ լողորդ Արթուր Բարսեղյանը:
Իզաբելան երկամարտի 205 (95+110) կգ արդյունքով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը (օլիմպիական խաղերում հաշվվում է միայն երկամարտի արդյունքը: Ա.Հ.), իսկ Արթուրը ազատ ոճում 100 մետրը հաղթահարել է 49.78 վայրկյանում, ինչը չի բավարարել կիսաեզրափակիչ անցնելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ