Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս 43 զինծառայողներ կամ նրանց ընտանիքներ հատուցում են ստացել. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը՝ 4220

Հուլիս 27,2021 15:00

Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած 43 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։

Այսպիսով` Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4220-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

Հիմնադրամի ֆոնդը համալրելու նպատակով Երևանի Մարիոթ հյուրանոցի ճեմասրահում գործվում է Արևագորգ։ Յուրաքանչյուրս կարող ենք մեր հանգույցն ունենալ գորգում։ Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին պատկանող խորհրդանշական Արևագորգը կարելի է գործել նաև առցանց։

Հաշվետվողականությունն ու թափանցիկությունը Զինծառայողների ապահովագրության Հիմնադրամի ստեղծման օրից եղել են առաջնահերթ արժեքներ․ հունիսի 28-ին հանրությանն էր ներկայացվել 2020 թվականի և 2021 թվականի (ներառյալ մայիսի 31-ը) տնօրենի հաշվետվությունը և անկախ աուդիտորական ընկերության եզրակացությունը։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031