Ռեկորդային շոգ եղանակով պայմանավորված՝ հրդեհների թիվը Հայաստանում աճել է. 2021 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է հրդեհների 5 տոկոսանոց աճ:
Այս տարի հրդեհների գերակշռող մասը գրանցվել է խոտածածկ տարածքներում:
Ամռան ամիսներին հրդեհների առաջացմանը նպաստում են նաև բնության գրկում իրենց հանգիստն անցկացնող քաղաքացիները՝ անզգուշության հետևանքով:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն