Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թվում էր, թե վերջապես եկել են ժամանակներ, երբ քաղաքական պատասխանատվությունը կարևորվում է, բայց… «Փաստ»

Հուլիս 27,2021 09:00

2019 թվականին Եղեգնաձորում փոխգնդապետի դաժան ծեծի ենթարկելու միջադեպի հետ կապված՝ Վայոց ձորի այն ժամանակվա մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։ Թվում էր, թե վերջապես եկել են ժամանակներ, երբ քաղաքական պատասխանատվությունը կարևորվում է:

Բայց շատ արագ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ վերջինս նշանակվեց կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Դե, մարդուն «դուրս չէին շպրտելու», իրենց կուսակցությունը, իրենց ներքին խոհանոցը, հո պետական պաշտոնի չէին նշանակել. քաղաքական ուժը չի ուզում նեղացնել թիմակցին: Բայց հիմա արդեն Տրդատ Սարգսյանը ներառվել է ՔՊ-ի նախընտրական ցուցակում, և շուտով նրան տեսնելու ենք արդեն ԱԺ-ում պատգամավորի կարգավիճակում։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը ևս լրագրողին ծեծելու համար հրաժարական տվեց, սակայն պարզվեց՝ պարզ թոզփչոցի է. հիմա արդեն նա պատգամավոր է, ավելին, արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ «նշանակվելու» է ԱԺ փոխնախագահ:

Օրերս Գորիսում կրակոցներ էին հնչել, որոնց հետևանքով երկու անձ տեղափոխվել էր հիվանդանոց։ Եվ այս միջադեպին մասնակցել էր նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին։ Կասեք՝ դե, գործ է հարուցվել, էլ ինչ եք ուզում: Բայց ուշագրավ է, որ Սյունիքի մարզպետի որդուն չեն գտնում, ու նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Գործող մարզպետի: Մարզպետի, որը դրանից հետո էլ շարունակում է պաշտոնավարել ու, բնականաբար, մեծ լծակներ ունի, որոնց միջոցով կարող է ազդել մարդկանց վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031