«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար կաշառք տալուն հանցակից լինելու մեջ մեղադրվող Շողիկ Դոխոյանն օրեր առաջ դատարանի դահլիճից ազատ է արձակվել: Այս մասին ասաց նրա պաշտպան Արմեն Թևանյանը:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի (լուսանկարում) նախագահությամբ, հուլիսի 22-ին քննել է Դոխոյանի եւ գործով մյուս ամբաստանյալ Վարդան Վարդանյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, վերահաստատելու կամ անփոփոխ թողնելու հարցը: Դատարանն այսպիսով փոխել է միայն Դոխոյանի խափանման միջոցը, իսկ մյուս ամբաստանյալը կշարունակի մնալ կալանքի տակ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2021 թվականի հունիսի 5-ին Վարդան Վարդանյանը հանդիպել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից մեկին և նրան տվել 20 հազար դրամ կաշառք՝ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Շողիկ Դոխոյանն իր հերթին ընտրողի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակել է Վարդանյանին: Բացի այդ, Վարդանյանը Դոխոյանի օժանդակությամբ հունիսի 5-ին կաշառք է առաջարկել նույն վարչական շրջանի մեկ այլ բնակչի (20 հազար դրամ)՝ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում