Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյանը ստիպված կլինի ներողություն խնդրել ՀՅԴ-ից

Հուլիս 26,2021 23:07

Պատգամավորը պետք է ուղիղ եթեր դուրս գա Facebook-ում կամ ասուլիսի միջոցով ներողություն խնդրի կուսակցությունից։

Պատգամավոր Արման Բաբաջանյանը պետք է ներողություն խնդրի «Դաշնակցությունից»  հրապարակային վիրավորանքների համար։ Նման որոշում է կայացրել Երևանի դատարանը Ավագ Գաբրիելյանի գլխավորությամբ, հաղորդում է Datalex-ի դատական տեղեկատվության կայքը:

2019 թվականի դեկտեմբերին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Բաբաջանյանը կուսակցությանը անվանել է «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»:

Դատարանը բավարարել է կուսակցության Գերագույն մարմնի հայցը և Բաբաջանյանին պարտավորեցրել հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև որպես փոխհատուցում բռնագանձել 1 դրամ:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 օրվա ընթացքում Բաբաջանյանը պետք է ուղիղ եթեր մտնի ֆեյսբուքյան իր էջում և ասի հետևյալ խոսքերը․«Ներողություն եմ խնդրում Դաշնակցությունից և կուսակցության Գերագույն մարմնից ՝ 06.12.2019 թ. Ազգային ժողովի ամբիոնից իմ ելույթում վիրավորական արտահայտությունների համար»։

Բաբաջանյանը պարտավորվում է ուղիղ եթերի տեսանյութը պահպանել իր էջում։

Կա մեկ այլ տարբերակ կա՝ Բաբաջանյանը պետք է ասուլիս հրավիրի առնվազն 4 հեռուստաալիքների մասնակցությամբ, որոնց հեռարձակումը տարածվում է Հայաստանի ամբողջ տարածքում, և ասի նույն տեքստը։

Որոշումն ընդունվել է հուլիսի 16-ին, սակայն ուժի մեջ է մտնում 15 օրից: Այն կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031