Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավոր Արմեն Դանիելյանը բավականին ծանր տարավ, որովհետեւ երկար տարիներ կուտակված ասելիք ունեինք իրեն, ինչն ասեցինք». Երվանդ Վարոսյան

Հուլիս 26,2021 19:45

Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորվել էր հուլիսի 10-ին։ Նրա կալանավորման դեմ Վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացվել ու գործը մակագրվել էր դատավոր Արմեն Դանիելյանին:

Հիշեցնենք, որ Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության  օժանդակելը կամ կազմակերպելը),  311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։
Այսօր դատական նիստին Փարամազյանի պաշտպանները հորդորել են դատավորին իր մեջ ուժ գտնել եւ ինքնաբացարկ հայտել՝ պատճառաբանելով, որ գործն իրեն մակագրվել է օրենքով չնախատեսված ձեւով ու նա չի կարող անկաշկանդ լինել:

Լրագրողների հետ զրույցում Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն ասաց, որ իհարկե, գիտեն, որ միջնորդությունը չի բավարարվելու ու Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չի հայտնելու. «Շարունակելու ենք սպառել ներպետական ատյանները, որպեսզի կարողանանք Եվրոպական դատարաններ դիմել: Մեզ մոտ հիմա դեժավյու է, սովոր ենք դրան, որ Հայաստանի ներպետական ատյանները քաղաքական տիպի գործերով միշտ եղել են ուղղակի սպառելու վայր, որպեսզի կարողանաք ՄԻԵԴ գործը ներկայացնել»:

Վարոսյանն ասաց, որ միայն այն, որ գործը մակագրվել է Արմեն Դանիելյանին, արդեն ամեն ինչ պարզ է. «Արմեն Դանիելյանից ակնկալել դատական պաշտպանություն անիմաստ է»:

Հարցին՝ դատավորը ինչ-որ բան արձագանքե՞ց, հիմնավորե՞ց՝ Վարոսյանը պատասխանեց, որ միջնորդության վերաբերյալ որոշումով կարտահայտի. «Բայց ինքը բավականին ծանր տարավ, որովհետեւ  մենք էլ երկար տարիներ կուտակված ասելիք ունեինք իրեն, ինչն ասեցինք»:

Վարոսյանն ասաց, որ Դանիելյանին այս գործի մակագրությունը դառնալու է հանցավոր պրակտիկա:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031