Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշվել է 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծել»․ Ալեն Սիմոնյան

Հուլիս 26,2021 19:30

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական նորընտիր խմբակցության ներկայացուցիչների հետ։ ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ քննարկել են գալիք աշխատանքները, կառավարություն-ԱԺ համագործակցության հարցերը։

«Որոշվել է 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծել։ Իշխող ուժն արդեն կայացրել է այդ որոշումը եւ նախաձեռնողն ինքն է լինելու։  Կարծում ենք՝ այդ հարցում արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը եւս պետք է լինի։ Չպետք է սահմանափակվել միայն ԱԺ խմբակցություններով»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ փորձելու են հասկանալ, թե այդ նպատակով ինչ օրենսդրական լուծումներ է հնարավոր գտնել․ «Իսկ հանձնաժողովի օբյեկտիվության վերաբերյալ գնահատականները հնչեցվել են ընտրություններից առաջ։ Ժողովուրդը հունիսի քսանին տվեց բոլոր հարցերի պատասխանները»։

Ալեն Սիմոնյանը նաեւ նշեց, որ սահմանային իրավիճակի առնչությամբ քննարկում չեն ունեցել։ Նաեւ տեղեկացրեց՝ այս պահին չի կարող ասել, թե իրենց թիմակիցներից Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանն առաջիկայում պաշտոն կունենա՞ն, թե ոչ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031