Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի

Հուլիս 26,2021 17:54

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ Երևանի 46-ամյա բնակչին:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 46-ամյա տղամարդը, երթևեկության ընթացքում իր կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, իր ծանոթ Ռոբերտ Սուքիասյանի և մի խումբ այլ անձանց հետ, 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում հանդիպել է Նարեկ Կարապետյանին և նրա քրոջ ամուսնուն:

Նրանց միջև ծավալված խոսակցությունն անմիջապես վերածվել է վիճաբանության, որի ընթացքում 46-ամյա տղամարդը բռունցքով հարվածել է Նարեկ Կարապետյանին, որից հետո, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:

Այդ ընթացքում 46-ամյա տղամարդը, շարունակելով դրսևորել ագրեսիվ խուլիգանական գործողություններ,  վերցրել է «Baikal MP654K» մոդելի օդաճնշիչ ատրճանակը, և այն ուղղելով Նարեկ Կարապետյանի վրա՝ փորձել է կրակել վերջինիս:

Վերը նկարագրված գործողությունների հետևանքով էականորեն խաթարվել է տվյալ տարածքում գործող օբյեկտների աշխատանքը, շրջապատում գտնվող անձանց պատճառվել է անհարմարություն և լուրջ անհանգստություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ նշված քրեական գործի շրջանակներում Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել է, իսկ Նարեկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031