Այսօր տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված փոխգնդապետ Արմեն Օհանյանի 50-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, բարձրաստիճան զինվորականներ, ընտանիքի անդամներ, ընկերներ և այլ հյուրեր:
Մինչ միջոցառման սկսվելը հյուրերը ծաղիկներ են խոնարհել Արմեն Օհանյանի շիրիմին: Միջոցառման մասնակիցները ներկայացրել են փոխգնդապետ Օհանյանի անցած մարտական ուղին:
Զինվորների հանդեպ ուշադիր փոխգնդապետ Օհանյանը նրանց հարազատ տղաների պես էր վերաբերվում․ միշտ զինվորի և սպայի կողքին էր։ Իր զինվորները, սպաներն ու գործընկերները փոխգնդապետ Օհանյանին հիշում են և կհիշեն որպես մեծ հայրենասեր և մարդկային վեհ արժեքներով օժտված, բացառիկ մարդ ու անփոխարինելի զինվորական։
Կարդացեք նաև
Տավուշի մարզպետարան