Ermenihaber. Ներկայիս Թուրքիայի հյուսիսարևելյան Արդվին նահանգի Արհավի շրջանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացել են սողանքներ և ջրհեղեղ:
Հեղեղումներ հետևանքով բնակելի շենքերի առաջին հարկերն անցել են ջրի տակ:
Իրենց կյանքը փրկելու համար բնակիչները ստիպված են եղել պարանների միջոցով բարձրանալ վերևի հարկեր։
Հարևան շենքերի բնակիչներն այդ տեսարանները նկարահանել և տեղադրել են համացանցում: