«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան գրառումը
Քանի որ ՔՈ ՍԴԿ կուսակցությունից իմ հեռանալու որոշման մասին կուսակցությանը տեղեկացրել էի օրեր առաջ, այդ իսկ պատճառով կուսակցության երեկվա ընդհանուր հավաքին ներկա չեմ եղել (մի քանի րոպեով մտել եմ գրասենյակ, անդամությունս կասեցնելու դիմումը հանձնել եմ ԳՄ քարտուղարին ու դուրս եմ եկել), այդ իսկ պատճառով տեղյակ չեմ, թե ինչ զարգացումներ են եղել, և կուսակցությունից Սուրենի հեռանալու հայտարարությունը ինձ համար էլ անակնկալ էր այնքան, որքանով ձեզ համար։
Սուրենի հետ անձնապես չեմ զրուցել, և պատճառների մասին տեղյակ եմ այնքանով, որքան դուք եք տեղյակ իր գրառումից։
Խնդրում եմ Սուրենի հետ կապված հարցերով կապվել Սուրենի հետ։
Կարդացեք նաև
Ես պատասխանատու եմ միայն իմ որոշումների համար։ Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար…