Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների մի շարք դրույթներ կատարվել են, որոշներն ընթացքի մեջ են, բայց դրանց լիարժեք իրականացմանը խանգարում է «Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումը»:
«Ամենակարևոր պահերից մեկը ականային սպառնալիքն է: Չնայած ռազմական գործողությունների ավարտին՝ ականները շարունակում են սպառնալիք ներկայացնել: Եթե ռազմական գործողությունները դադարեցված են և ձեռք է բերված պայմանավորվածություն, ապա պետք է փոխանցվեն ականապատ դաշտերի քարտեզները: Բայց հայկական կողմը դրանք չի տրամադրում»,- ասել է Բայրամովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ