Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերի մենապայքարային ձեւերում Հայաստանն այսօր երկրորդ կորուստն ունեցավ: Բռնցքամարտի մինչեւ 52 կգ քաշային կարգում հանդես եկող Կորյուն Սողոմոնյանը 1/32 եզրափակչում հանդիպեց մեծբրիտանացի Ջալալ Յաֆայի հետ ու չկարողացավ հաղթահարել նրա արգելքը: Ռինգի մրցավարը յուրաքանչյուր ռաունդում մեկական նոկդաուն արձանագրեց ի վնաս Կորյունի, ինչի արդյունքում երրորդից հետո դադարեցրեց մարտը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ