Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտնել է, որ նոր հայց է պատրաստում Ադրբեջանի դեմ առ այն, որ պաշտոնական Բաքուն չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ իր գործով կայացրած վճիռը:
Լապշինը նշել է, որ մեկ ամիս առաջ պաշտոնապես դիմել էր Ադրբեջանի գլխավոր դատախազություն՝ պահանջելով քննություն սկսել իրեն սպառնացած անձանց դեմ: Նամակն ամենայն հավանականությամբ ստացել են, բայց, բնականաբար, հրաժարվել են պատասխանել:
«Հերթական անգամ, կարծես թե նրանք փոքրիկ և չլսող երեխաների նման որոշել են Լապշինի հետ խաղալ «Օյ, ոչ մի բան էլ չի եղել, մենք կապ չունենք…» խաղը և պարզապես պահանջել են disput.az կայքի ադմիններից հեռացնել իմ հասցեին հնչած սպառնալիքները… Բայց դա քիչ է: Նրանք պարտավոր են քննություն անցկացնել և գրավոր ձևով ինձ ծանուցել դրա մասին: Բոլոր ժամկետներն անցել են, իսկ նրանք լռում են: Կարծես թե նրանց դուր է եկել խայտառակ լինել Եվրոպական դատարանում, իսկ իմ հասցեին սպառնալիքները նրանք կարծես աջակցում են և չեն ցանկանում պարզել: Դե ինչ, պատրաստ եմ կրկին նրանց իրավական գիտելիքների դասեր տալ»,- գրել է Լապշինը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ